2023թ. ընթացքում աշխարհի երկրները չեն բավարարել Ռուսաստանի գլխավոր դատախազության 101 հարցապնդումները՝ հետապնդվող անձանց հանձնելու վերաբերյալ, գրել է «Ведомости»-ն։
Մերժումներից 36-ը ստացվել է քաղաքական դրդապատճառներով։ Դրանք բոլորը արվել են եվրոպական երկրներից։ Վեց անգամ արտահանձնումը մերժել է Ավստրիան, հնգական անգամ՝ Գերմանիան եւ Չեխիան, չորս անգամ՝ Լեհաստանը։ Մերժումներ ստացվել են նաեւ Իտալիայից, Կիպրոսից, Բուլղարիայից եւ այլ երկրներից։
Գլխավոր դատախազությունում նշել են, որ որոշ «քաղաքական» մերժումներ» վերաբերում են այն անձանց, որոնք մեղադրվում են Ռուսաստանում ահաբեկչական համարվող կազմակերպությունում աշխատելու համար։ Այդ կազմակերպություններից են «Свобода России» լեգեոնը, որը կռվում է Ուկրաինայի կողմից, «Артподготовка» շարժումը, ԻԼԻՊ-ի մոսկովյան կազմակերպությունը եւ էլի 45 կազմակերպություններ։
Գլխավոր դատախազությունը նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանին քաղաքական դրդապատճառներով մերժել են հանձնել նրանց, որոնք մեղադրվում են պետական գաղտնիքի անօրինական հասանելիության, սպանության եւ խոշոր խարդախության գործերով։
2023թ. Ռուսաստանին հանձնել են ընդամենը 126 մարդ։ Նրանց կեսից ավելին արտահանձնվել է ԱՊՀ երկրներից։




























