Այսօր` հոկտեմբերի 27-ին, կրկին ջրազրկվել էր մայրաքաղաքի Արբակիր վարչական շրջանի մի մասը:

«ԵրեւանՋուր» ընկերության աշխատակիցները պարզել են` Հովսեփ Էմին եւ Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում գտնվող դիտահորում բնակիչները հերթական անգամ պտտել են ջրի հոսքը կարգավորող փականները: Հորում տեղակայված հիմնական հանգույցների միջոցով իրականացվում է վերոնշյալ վարչական շրջանի մի մասի ջրամատակարարումը:

«Երեւան Ջուր» ՓԲԸ մասնագետները ներկա պահին աշխատում են խնդրի կարգավորման ուղղությամբ: Այսօր երեկոյան համայնքի ջրազրկված հատվածի ջրամատակարարումը լիարժեքորեն կվերականգնվի:

Ի դեպ, այս ամսվա ընթացքումմիջադեպն արդեն երկրորդ անգամն է կրկնվում միեւնույն հասցեում: