Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) թեւակոխել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ պատերազմի երրորդ փուլը, հայտարարել է Իսրայելի բանակի շտաբի պետ Հերզի Հալևին։

Նրա խոսքով՝ իսրայելցի զինվորականները գրավել են ՀԱՄԱՍ-ի մեծ թվով հենակետեր Գազայի հատվածի հյուսիսում եւ այժմ ակտիվ գործողություններ են սկսել հարավում։

Միևնույն ժամանակ, Հալևին պնդում է, որ իսրայելական բանակը նախապես տարհանում է բնակչությանը մարտական ​​գոտիներից՝ հարձակվելով ՀԱՄԱՍ-ի վրա գետնի վրա և գետնի տակ և օգտագործելով համատեղ հարձակումներ օդից, ծովից և ցամաքից։