Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Աթենքում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Կովկասում, հայտնում է հունական City Times պորտալը։

Այս համատեքստում Հունաստանի վարչապետը նշել է պետությունների տարածքային ամբողջականության հարգման և խաղաղ բնակչության պաշտպանության կարևորությունը։

Նա հիշեցրել է Կիպրոսի հարցում Հունաստանի և Թուրքիայի միջև առկա տարաձայնությունները:

«Մեզ համար այլ լուծում չկա, քան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումն է։ Երկխոսությունը պետք է շարունակվի այնտեղից, որտեղ այն դադարել է 2017 թվականին»,- հավելել է Միցոտակիսը: