Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:55-ի սահմմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Գևորգ Ասլանյանը Սեբաստիա փողոցում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի., հաղորդում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարութ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Կայքի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ ասում էին, որ փողոցում արտաքին լուսավորությունը անջատված է եղել, իսկ հետիոտն էլ Ուկրաինայի քաղաքացուհի է: