ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում ասել է, որ ՀԱՄԱՍ-ի դաժանությունը երբեք չի կարող արդարացնել Գազայի հատվածի բնակիչների «հավաքական պատիժը», հայտնում է Cursorinfo-ն։

«Մոտ 130 պատանդ դեռ գերության մեջ է։ «Ես կոչ եմ անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել նրանց, ինչպես նաև մարդասիրական վերաբերմունքի արժանացնել ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի այցելությունները թույլատրել, քանի դեռ նրանք ազատ չեն արձակվել», - ասել է Գուտերեշը:

Նա հավելել է, որ միևնույն ժամանակ «Համասի կողմից իրականացվող դաժանությունը երբեք չի կարող արդարացնել Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժը»։

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ դեմ է Գազայի հատվածում ընթացող մարտերի անհապաղ հրադադարին:

«Թեև Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է կայուն խաղաղությանը, որում և՛ իսրայելցիները, և՛ պաղեստինցիները կարող են ապրել խաղաղության և անվտանգության մեջ, մենք չենք աջակցում անհապաղ զինադադարի կոչերին», - ասել է ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը: