Սուդանում ավելի քան 12 հազար մարդ է զոհվել բանակի և ապստամբների «Արագ արձագանքման ուժերի» (HDK) միջև ռազմական հակամարտության հետևանքով։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը։
Նշենք, որ Սուդանի երկու ամենահզոր զինված խմբավորումները բախվել են ապրիլին իշխանության համար պայքարում։
Սուդանի բանակը գլխավորում է անցումային ինքնիշխան խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը, իսկ արագ արձագանքման ուժերը՝ Մոհամեդ Համդան Դեգալոն։
Կողմերը միմյանց մեղադրում են հակամարտությունը հրահրելու մեջ։



























