Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Վանի նահագում զոհվել է 550 հոգի:
Նշվում է, որ այս տվյալները կազմում են հոկտեմբերի 27-ի 21:30-ի դրությամբ: Վիրավորվածների թիվը կազմում է 2300:
Նշենք, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։
Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 3 օրվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 600-ից ավել ցնցում




























