Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կընդունի Դոնալդ Տուսկի կառավարության երդմնակալությունը դեկտեմբերի 13-ին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գրազինա Իգնաչակ-Բանդիչը։
«Նախագահ Անջեյ Դուդայի հրավերով Սեյմում քվեարկությունից հետո տեղի է ունեցել հանդիպում վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Որոշվեց, որ վստահության քվե ստանալուց հետո նոր կառավարության երդմնակալությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 09:00-ին նախագահականում»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։





























