117 տարեկանում մահացել է Ճապոնիայի ամենատարեց բնակչուհին՝ Ֆուսա Տացումին։ Այս մասին տեղեկացրել է Kyodo գործակալությունը։
Տացումին ծնվել է 1907թ. ապրիլի 25-ին եւ համարվում էր ամենատարեց ճապոնուհին 2022թ. ապրիլից, երբ 119 տարեկանում մահացել էր մեկ այլ երկարակյաց կին։ Նրա հարազատների խոսքով՝ նա սովորական կյանք է վարել, իսկ երկարակեցության գաղտնիքը ճիշտ եւ կանոնավոր սնվելն է եղել։
Տացումին, Լոս Անջելեսի գերոնտոլոգիայի հետազոտությունների կենտրոնի տվյալներով, երկրորդն էր Երկիր մոլորակի վրա ներկայում ապրող երկարակյացների ցուցակում։ Առաջին տեղը զբաղեցնում է իսպանուհի Մարիա Բրանյաս Մորերան, որը ծնվել է ճապոնուհուց մեկուկես ամիս առաջ։




























