Ճապոնիայում 2023թ. խորհրդանշան է ընտրվել «ձեյ» («հարկ») հիերոգլիֆը։ Այս առիթով հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել բուդդայական «Մաքուր ջրի տաճարում», Կիոտոյում։ Հեռարձակումը վարել են երկրի առաջատար հեռուստաընկերությունները։
Ավանդույթի համաձայն՝ տարվա խորհրդանշանը բրնձի թղթի վրա գծել է տաճարի վանական, վանահայր Սեյհան Մորին։ Հարկերի թեմային է նվիրված ճապոնական նորությունների մեծ մասը։
2022թ. խորհրդանշանն էր «իկուսա» («մարտ, պատերազմ») հիերոգլիֆը։ Կազմակերպիչների խոսքով՝ այս ընտրությունն արվել էր մի քանի պատճառներով, որոնց մեջ էին կորոնավիրուսի դեմ շարունակվող պայքարը, հակամարտությունն Ուկրաինայում, ինչպես նաեւ ճապոնացի մարզիկների հաջող ելույթները Պեկինի ձմեռային օլիմպիադայում։
Տարվա խորհրդանշանն ընտրվում է 1995-ից։ Ներկա արարողությունը 29-րդն էր։




























