Ամերիկյան հատուկ դատախազ Ջեք Սմիթը փորձում է խանգարել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հաղթել 2024թ. ընտրություններում։ Այսպիսի կարծիք է արտահայտվել Թրամփի մամուլի ծառայության երկուշաբթի հրապարակված հայտարարությունում։
Դրանից հետեւում է, որ Սմիթը «այնքան է տարված 2024թ. նախագահական ընտրություններին միջամտությամբ, որպեսզի Թրամփին թույլ չտա վերադարձնել Օվալաձեւ կաբինետը», որ փորձում է «շրջանցել բողոքարկման պրոցեսը»։
«Ինչպես արդեն մի քանի անգամ ասել է Թրամփը, այս հետապնդումը քաղաքականացված է։ Չկա ոչ մի պատճառ այդ կեղծ դատավարությունն արագացնելու համար՝ Թրամփին եւ նրա տասնյակ միլիոնավոր կողմնակիցներին վնասելուց բացի»,- նշվել է հայտարարությունում։
Ավելի վաղ Սմիթը դիմել էր ԱՄՆ գերագույն դատարան՝ խնդրելով պարզաբանել, թե ունի արդյոք Թրամփը իմունիտետ իրավաբանական հետապնդումից։
Սմիթը օգոստոսի 1-ին հայտարարել էր Թրամփին մեղադրանք առաջադրելու մասին չորս հոդվածներով։ Նրան փաստացի վերագրվում է անօրինական ճանապարհով իշխանությունը պահելու փորձ՝ չնայած 2020թ ընտրություններում կրած պարտությանը։ Թրամփին վերագրվող հանցագործություններից ամենածանրի համար պատիժը կազմում է 20 տարվա ազատազրկումը։





























