Կա Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղությանը հասնելու պատմական հնարավորություն։ Այս մասին գրել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Լավ փոխանակում Ջեյհուն Բայրամովի հետ ԵՄ-Ադրբեջան համագործակցության եւ ավելի լայն տարածաշրջանային համատեքստի մասին։ Կա Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղությանը հասնելու պատմական հնարավորություն։ ԵՄ-ն նախկինի պես լիովին աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- գրել է Բորելը X-ում։





























