Արեւմտյան քաղաքակրթությունը մերժում է կրոնի սկզբունքները՝ նույնասեռական ամուսնություններ պարտադրելով, ինչը մեծագույն մարտահրավեր է մարդկությանը։ Այս մասին հայտնել է Կատարի իսլամի գործերի առաջին փոխնախարար Հալիդ Շահին ալ-Ղանիմը XIX միջազգային մուսուլմանական համաժողովի լիագումար նիստում։
«Արեւմտյան քաղաքակրթությունը համարձակվել է մերժել կրոնի սկզբունքներն ու արժեքները եւ ընդունել է դոկտրիններ, որոնք արժեքներ են համարում անհատական ազատությունը, սեռական ազատագրումը եւ նույնասեռական ամուսնությունները»,- ասել է նա։
«Եվ չնայած մենք ընդունում ենք, որ արեւմտյան քաղաքակրթությունն իր դերն է խաղացել այսօր նկատվող զարգացման մեջ, դա չի արդարացնում իր դատապարտելի գործողությունները ժամանակակից մարդկանց՝ մուսուլմաններին եւ ոչ մուսուլմաններին պարտադրելու նկրտումները,- նշել է փոխնախարարը։- Այդ քաղաքակրթությունը զրկված է որեւէ մարդկային, մշակութային արժեքից, այն նախկինի պես շարունակում է մարմնավորել մեծագույն մարտահրավերը՝ նետված ժամանակակից մարդուն»։
Բացի այդ, նրա խոսքով՝ Արեւմուտքի կողմից նման արժեքների ընդունումը նշանակում է, որ նա ազատության, անհատական ընտրության դիրքից անցել է դրա պարտադրմանը։




























