Վիետնամը երեքշաբթի բացել է կարմիր գորգը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի համար, ով սկսել է իր պետական այցը երկիր՝ ամրապնդելու երկկողմ կապերն ու համագործակցությունը, հայտնում է Xinhua-ն։
Երկօրյա այցի ընթացքում կողմերը կքննարկեն Չինաստանի և Վիետնամի միջև հարաբերությունների արդիականացման հարցերը և կաշխատեն խորացնելու և ամրապնդելու երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցությունը, ավելի վաղ հայտնել էր Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։





























