Հայտնի ֆրանսիացի գրող Ֆրեդերիկ Բեյգբեդերը բերման է ենթարկվել Պաուի ոստիկանական բաժանմունք, հաղորդում է ֆրանսիական France Bleu Béarn Bigorre-ն և franceinfo-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Նշվում է, որ գրողը ձերբակալվել է երեքշաբթի օրը բռնաբարության գործով նախաքննության շրջանակներում։

Franceinfo-ի փոխանցմամբ՝ ամռանը մի երիտասարդ կին բողոք է ներկայացրել գրողի դեմ։ Նա պնդում է, որ նույն գիշերը համաձայնությամբ ունեցել է իր առաջին սեռական հարաբերությունը, իսկ հետո՝ երկրորդը՝ առանց համաձայնության: Իրադարձությունները տեղի են ունեցել հյուրանոցի համարում։