Ուկրաինայի ռազմական արշավի ֆինանսավորումը չավելացնելը կհանգեցնի իրեն պաշտպանելու Ուկրաինայի՝ կարողությունների կոնկրետ վատթարացմանը, երեքշաբթի ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, փոխանցում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Wall Street Journal-ի ֆորումում՝ Սալիվանը նշել է, որ եթե ԱՄՆ-ից այլևս օգնություն չլինի, դա կվնասի տարածքներ պահելու՝ Ուկրաինայի կարողությանը, «էլ չեմ խոսում՝ այլ հողեր վերադարձնելու մասին»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայումս պայքարում է Կոնգրեսին համոզելու հաստատել 111 միլիարդ դոլար արժողությամբ անվտանգության ծախսերի փաթեթը, որը ներառում է մոտ 60 միլիարդ դոլար Կիևի, ինչպես նաև Իսրայելի և Թայվանի ֆինանսավորումը:

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով մեկնել է Վաշինգտոն։