Մեքսիկացի բնապահպանները պայքարում են անհետացող տեսակի փրկության համար, որը, նրանց կարծիքով, կարող է բժշկական հրաշքների գաղտնիք պարունակել, ինչպիսին են հյուսվածքների վերականգնումը եւ, գուցե, անգամ քաղցկեղի բուժումը, գրել է TCD-ն։

Հողաջրային ակսոլոտլի պոպուլյացիան, որը երբեմն անվանում են «ջրային մոնստր»,  որի պահպանման համար պայքար է մղվում, գիտնականների խոսքով, կրճատվել է 99,5 տոկոսով։

Գիտնականները սկսել են միջոցներ հավաքել նրա փրկության համար՝ առաջարկելով նվիրաբերել 600 պեսո, որպեսզի վիրտուալ կերպով «որդեգրվի» այդ տեսակի մեկական ներկայացուցիչ։

 Ներկա պահին հավաքվել է ավելի քան 450 000 պեսո (26 300 դոլար), որոնք հատկացվել են անազատության մեջ ակսոլոտլի բազմացման ծրագրին։

Հետազոտություններից մեկի համաձայն՝ վայրի բնության մեջ մնացել է 1 000-ից պակաս մեքսիկական ակսոլոտլ։