Վատ եղանակը դադարեցրել է բեռնատարների երթևեկությունը Ռուսաստանից Վրաստան տանող ռազմավիրական ճանապարհի երկայնքով, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման և տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության անհնարինության պատճառով (...) Վլադիկավկազ քաղաքի և Լարս բնակավայրի միջև ընկած հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ, 2023 թվականի դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ից, մինչև հետագա ծանուցումն արգելվում է ծանր մեքենաների տեղաշարժը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախկինում Վրաստանի ռազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակվել էր դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 6:45-ից մինչև 13:15-ը: