Իսրայելը տեղեկացրել է Միացյալ Նահանգներին, որ սկսել է թեստավորել Գազայի որոշ թունելների հեղեղումը ծովային ջրով, որպեսզի տեսնի, թե կօգնի արդյոք դա թունելների դեգրադացիային ավելի լայն մասշտաբով։

Ինչպես տեղեկացրել է CNN-ը, Իսրայելը հավաստիացրել է ԱՄՆ-ին, որ դա կանի միայն այն թունելներում, որտեղ, իր կարծիքով, պահում են պատանդներին։

Մեկնաբանելով այս տեղեկությունը՝ նախագահ Բայդենը հայտնել է, որ չնայած լսել է «պնդումներ», որ ներկայում այդ թունելներում պատանդներ չկան, նրա վարչակազմը չի կարողացել հաստատել դա։ «Ինչ վերաբերում է թունելների խորտակմանը, կան հավաստիացումներ, որ նրանք համոզված են, որ այդ թունելներից ոչ մեկում պատանդներ չկան, բայց ես դա հաստատ չգիտեմ»,- ասել է Բայդենը։ «Բայց ես գիտեմ, որ յուրաքանչյուր խաղաղ բնակչի մահ իսկական ողբերգություն է»։

Նա նշել է, որ զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, «որպեսզի կենտրոնացումը կատարվի քաղաքացիական բնակչության կյանքի պաշտպանության վրա, երբ դա հնարավոր է»։

«Ես կարծում եմ, որ մենք հստակ հասկացրել ենք իսրայելցիներին, եւ նրանք գիտակցում են, որ անմեղ պաղեստինցիների անկախությունն ու անվտանգությունը մեծ մտահոգություն են առաջացնում, ուստի այն գործողությունները, որոնք նրանք ձեռնարկում են, պետք է համապատասխանեն ամեն բան անելու փորձերին, որպեսզի անմեղ պաղեստինցի քաղաքացիական անձինք չվիրավորվեն եւ չսպանվեն»։