Բուդապեշտը պատրաստ է հանել Ուկրաինային օգնության նոր փաթեթի վրա դրած վետոն, եթե Բրյուսելը ապաշրջափակի միջոցները, որոնք սառեցվել են երկրում օրենքի գերակայության մտահոգությունների պատճառով, ասել է երկրի վարչապետի քաղաքական տնօրեն Բալաժ Օրբանը Bloomberg-ի հարցազրույցում։
Եվրոպացի ղեկավարները պատրաստվում են պատմական որոշում ընդունել Ուկրաինայի անդամակցության մասին այս շաբաթ բանակցություններն սկսելու եւ 50 մլրդ եվրոյի օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, բայց նրանք պետք է հաղթահարեն Հունգարիայի առարկությունները։
«ԵՄ-ի կողմից Հունգարիայի ֆինանսավորումը եւ Ուկրաինայի ֆինանսավորումը երկու առանձին հարցեր են»,- ասել է Բալաժ Օրբանը։
Եվրահանձնաժողովը պատրաստվում է ապաշրջափակել 10 մլրդ եվրո ԵՄ ֆոնդերից՝ որպես պարգեւատրում դատական բարեփոխումների համար, որոնք Բուդապեշտը իրականացրել է Բրյուսելի հետ իր խնդիրները լուծելու համար։ Բայց սպասվում է, որ մնացած միջոցները՝ մոտ 11,7 մլրդ եվրո, կմնան սառեցված մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրների պատճառով։ Բուդապեշտը նաեւ սպասում է, որ 10,4 մլրդ եվրոյի հասանելիություն կունենա ԵՄ վերականգնման ֆոնդից՝ կորոնավիրուսի հետ կապված։
Վարչապետի օգնականը հայտարարել է, որ Բուդապեշտը իր վետոն կհանի միայն այն դեպքում, եթե Բրյուսելը փոխանցի բոլոր սառեցված փողերը՝ մոտ 30 մլրդ եվրո։
Վարչապետի խորհրդականը հայտնել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը «կարմիր գիծ» է մնում Բուդապեշտի համար, եւ հայտնել է, որ դրա փոխարեն Կիեւին պետք է առաջարկել միության հետ ռազմավարական գործընկերություն, քանի որ նա դեռ չի կատարել անդամակցության մասին բանակցություններ սկսելու չափորոշիչները։





























