Ֆինլանդիան ավելի քան կկրկնապատկի զինամթերքի արտադրությունը, որպեսզի բարելավի իր ինքնապաշտպանությունը, ինչպես նաև երկարաժամկետ աջակցություն ցուցաբերի Ուկրաինային, հայտնում է Bloomberg-ը:
Կառավարությունն ու արդյունաբերական ընկերությունները միասին 120 միլիոն եվրո կներդնեն հրետանային արկերի արտադրության հզորությունների ավելացման համար, որից մոտ 24 միլիոն եվրոն կհատկացվի պաշտպանական գերատեսչություններին: Պաշտպանության նախարարությունը նաև երկարաժամկետ պատվերներ է վերցնում արդյունաբերական ներդրումների կենսունակությունն ապահովելու համար:
Պաշտպանության նախարար Անտի Հաքանեն ընդգծել է՝ Ֆինլանդիան, որն ունի Արևմտյան Եվրոպայի ամենամեծ հրետանին, նույնպես կդառնա Եվրոպայում ծանր զինտեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը։ «Այս որոշումը ընդգծում է Ուկրաինային աջակցելու և պաշտպանական արդյունաբերության ամրապնդման երկարաժամկետ հանձնառությունը», - ասել է նախարարը։





























