ԱՊՀ-ն ծրագրում է դիտորդներ ուղարկել Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահական ընտրություններին, ինչպես նաեւ Բելառուսի խորհրդարանական եւ տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններին։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին տեղեկացրել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։

Նրա խոսքով՝ ներկայում գրավոր հրավեր ստացվել է միայն Բաքվից։ 2024թ. փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։