Իլոն Մասկը նախատեսում է համալսարան բացել Տեխաս նահանգի Օսթին քաղաքում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, որը ձեռք է բերել համապատասխան հարկային փաստաթղթերը։

Նշվում է, որ նախ դպրոց կբացվի բնական գիտությունների, տեխնիկայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում: Այնուհետեւ «կստեղծվի ամենաբարձր մակարդակով կրթությանը նվիրված համալսարան»։ Այն կաշխատի «փորձառու ուսուցիչների» և կհամատեղի ավանդական ուսումնական ծրագիրը «սովորելու միջոցով՝ ներառյալ սիմուլյացիաները, դեպքերի ուսումնասիրությունը, նախագծային և լաբորատոր աշխատանքը»:

Օսթինում է գտնվում նաեւ Մասկի հիմնադրած Tesla-ի շտաբը: