16 մարդ զոհվել, վեց մարդ տուժել է Վենեսուելայում տեղի ունեցած վթարից. բեռնատարը բախվել է մի քանի մեքենաների, տեղեկացրել է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում կատարելով հրշեջ ծառայության ղեկավարին։

«16 մարդ զոհվել, վեց հոգի լրջորեն տուժել է բեռնատարի եւ մի քանի մեքենաների բախումից Վենեսուելայի մայրուղիներից մեկում»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում՝ հղում կատարելով երկրի հրշեջ ծառայության ղեկավար Խուան Գոնսալեսին։

Նշվել է, որ վթարը տեղի է ունեցել այն մայրուղում, որը մայրաքաղաք Կարակասը միացնում է երկրի արեւելքի հետ։