Նավթի էտալոնային մակնիշները հինգշաբթի շարունակում են թանկանալ՝ կապված ԱՄՆ-ում պաշարների նվազման մասին տեղեկությունների հետ։

Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գնանշումները Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել են մեկ բարելը 74,59 դոլար, ինչը 0,33 դոլարով (1,44 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների ավարտի ժամանակ։ Չորեքշաբթի գինը բարձրացել է 1,02 դոլարով (1,4 տոկոս)՝ մեկ բարելը 74,26 դոլար։

WTI նավթի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,21 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 69,68 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ դրանց արժեքը բարձրացել է 0,86 դոլարով (1,3 տոկոս) եւ կազմել մեկ բարելը 69,47 դոլար։