2023թ. (11 ամսում, մինչեւ դեկտեմբերի 1-ը) մասնագիտական պարտականությունները կատարելիս սպանվել է 45 լրագրող։ Այս մասին նշվել է «Թղթակիցներ առանց սահմանի» կազմակերպության ամենամյա հաշվետվությունում։

Ամենից շատ լրագրողներ (23 մարդ) սպանվել են ռազմական հակամարտության գոտիներում։ Նրանցից 17-ը սպանվել է Գազայի հատվածում, Իսրայելում եւ Լիբանանում։

Ուկրաինայում 2023թ. սկզբից, «Թղթակիցներ առանց սահմանի» կազմակերպության տվյալներով, զոհվել է ավելի քիչ լրագրող, քան մահացել են ամեն տարի 2002-ից ի վեր։

Իրենց գործունեության համար այժմ բանտում են գտնվում 521 լրագրողներ, հաշվել են զեկույցի հեղինակները։ Ամենից շատ բանտարկված լրագրողներ կան Չինաստանում (121), Մյանմայում (68), Բելառուսում (39)։ Ռուսաստանում, կազմակերպության հաշվարկներով, քննչական մեկուսարաններում եւ գաղութներում պահվում են 28 լրագրողներ։

Վերջին 20 տարում  ամենից շատ լրագրողներ սպանվել են 2012 եւ 2013թթ.՝ 144 եւ 143 համապատասխանաբար։ Այդ ժամանակ ընթանում էին ամենադաժան մարտերը Սիրիայում եւ Իրաքում։ 2022թ. սպանվել է 61 լրագրող։