Ֆինլանդիայի արհմիությունների կենտրոնական միավորումը (SAK) մասշտաբային գործադուլ է հայտարարել կառավարության գործողությունների դեմ։
Բողոքին մասնակցության իրենց պատրաստակամությունը հաստատել են վարորդների, երկաթուղայինների, արդյունաբերողների, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների եւ մի շարք այլ արհմիություններ։ Գործադուլը կարող է հանգեցնել ամբողջ երկրում գնացքների եւ էլեկտրական գնացքների, ինչպես նաեւ կայարանների, փոստի, լոգիստիկ կենտրոնների, ֆաբրիկաների եւ այլ կազմակերպությունների աշխատանքի դադարեցման։
Քաղաքացիների դժգոհությունը կապված է կառավարության այն ծրագրի հետ, որը հրապարակվել է 2023թ. հունիսին։ Այն առաջարկում է հեշտացնել աշխատանքից ազատումները, գոծադուլների արգելքը եւ այլ կետեր, որոնք, SAK կարծիքով, կվնասեն աշխատողներին եւ կխախտեն դեմոկրատիայի սկզբունքները։




























