Վիրաբույժ Սերջիո Ալֆյերին, որը վիրահատել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, հետաքննվում է Հռոմի դատախազության կողմից։ Ինչպես տեղեկացրել է La Stampa թերթը, նրան մեղադրում են գիտակցաբար կեղծ ցուցմունքներ տալու մեջ։
Գործի նյութերի համաձայն՝ վիրաբույժը ստորագրել է վիրահատական փաստաթղթեր, չնայած անձամբ չի մասնակցել դրանց, այլ ընդունել է պացիենտներին մասնավոր կարգով։ Քննիչները պարզում են, թե արդյոք Ագոստինո Ջեմելիի անվան հիվանդանոցի ղեկավարությունը տեղյակ եղել է այդ գործելակերպին։
Ալֆյերին հովվապետին վիրահատել է երկու անգամ (2021 եւ 2023թթ.)։ Ագոստինո Ջեմելիի անվան հիվանդանոցը համարվում է «պապական». այստեղ քանիցս բուժում է ստացել ոչ միայն Հռոմի Ֆրանցիսկոս պապը, այլեւ Հովհաննես Պողոս II-ը (1920-2005թթ.)։





























