Ռազմական աջակցությունն Ուկաինային պետք է շարունակվի եւ ընդլայնվի, ԵՄ գագաթաժողովը պետք է աջակցի Խաղաղության եվրոպական ֆոնդի ընդլայնմանը, որպեսզի մեծացնի զենքի մատակարարումները, ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ գագաթաժողովից առաջ։

«Մենք պետք է աջակցենք Ուկրաինային որքան հնարավոր է ավելի շատ ընդլայնման, ռազմական եւ ֆինանսական օգնության տեսակետից»,- ասել է նա։ «Ես կշարունակեմ խնդրել ղեկավարներին հասկանալ, որ Ուկրաինան էքզիստենցիալ հարց է Եվրոպայի համար։ Որ մեր ռազմական աջակցությունն Ուկրաինային պետք է շարունակվի եւ ավելանա, դա պատերազմ չէ Ուկրաինայի դեմ, դա պատերազմ է հանուն մեր անվտանգության»,- շարունակել է Բորելը՝ ԵՄ երկրների ղեկավարներին նաեւ հորդորելով իրեն լիազորություններ տալ Խաղաղության եվրոպական ֆոնդի հետագա ընդլայնման համար՝ Կիեւ զենքի հետագա մատակարարումների նպատակով։