ԱՄՆ Կոնգրեսի Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել երկրի 2024թ. պաշտպանական բյուջեին, որը հայտնի է նաեւ որպես ազգային պաշտպանության մասին օրենք, տեղեկացրել են ԶԼՄ-ները՝ հղում կատարելով քվեարկության արդյունքներին։
2024 ֆինանսական տարվա բյուջեի վերջնական համաձայնեցված տարբերակը նախատեսում է ազգային պաշտպանության ֆինանսավորում 886 մլրդ դոլարի չափով, ինչը 28 մլրդ-ով ավելի է, քան անցած տարի։
Այժմ փաստաթուղթը պետք է ներկայացվի Ներկայացուցիչների պալատ, որտեղ, ինչպես սպասվում է, այն առանց խոչընդոտների կընդունվի։ Օրենսդիրները հուսով են, որ բյուջեն մինչեւ շաբաթվա վերջ կանցնի երկու պալատներով եւ կներկայացվի նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը։





























