Սիրիան բոլոր ջանքերը կգործադրի արաբական երկրների կողմից Աբխազիայի անկախության ճանաչումն ընդլայնելու համար: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում Աբխազիայի արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբայի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում է Աբխազիայի ԱԳՆ մեդիակենտրոնը։
Կողմերը քննարկել են նաև Աբխազիայի և Սիրիայի տնտեսությունների զարգացման համար օտարերկրյա ներդրումների ներգրավման հետ կապված հարցեր։
Արձինբան Սիրիայի նախագահին տեղեկացրել է երկրում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման, ներդրողների հետ ակտիվ աշխատանքի ուղղությամբ Աբխազիայի ղեկավարության կողմից ձեռնարկվող միջոցների մասին: «Նշվել է ռուս և բելառուս ներդրողների հետ աբխազա-սիրիական համատեղ աշխատանքի արդիականությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, ոչ Արձինբան դեկտեմբերի 10-ից աշխատանքային այցով գտնվում է Սիրիայում: Աբխազիայի ԱԳՆ-ն հայտնում է, որ Ասադի հետ հանդիպումը կայացել է նախագահական պալատում։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ժամանակ Ասադն ընդունել է 2024 թվականին Աբխազիա այցելելու հրավերը։
Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսի հետ հանդիպման ժամանակ էլ Արձինբան հայտարարել է Աբխազիայի շահագրգռվածության մասին Դամասկոսի հետ մաքսային, գյուղատնտեսության, առևտրի և հումանիտար կապերի զարգացման վերաբերյալ ոլորտային համաձայնագրեր ստորագրելու վերաբերյալ:
Սիրիայի կառավարության ղեկավարը Աբխազիային հրավիրել է մասնակցել Դամասկոսի միջազգային տոնավաճառին, որը տեղի կունենա հաջորդ տարվա օգոստոս-սեպտեմբերին։





























