Էստոնիան որոշում է կայացրել Ուկրաինային 80 մլն եվրոյի «Javelin» հակատանկային հրթիռներ և այլ սպառազինություն ուղարկելու մասին։ Այս մասին հայտնել Է բալթյան հանրապետության «ERR» պետական հեռուստառադիո պորտալը։  

«Կառավարությունը հավանություն է տվել պաշտպանության նախարար Հանո Պևկուրի առաջարկին՝ Ուկրաինային երկարաժամկետ ռազմական օգնություն ցուցաբերելու և 80 մլն եվրոյի չափով տարբեր զենքեր և այլ անհրաժեշտ սարքավորումներ ուղարկելու մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Օժանդակության փաթեթը, բացի «Javelin» հակատանկային հրթիռներից, ներառում է գնդացիրներ, հրետանային զինամթերք, տարբեր սարքավորումներ։

2022 թվականից ի վեր Էստոնիան գրեթե 500 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն է տրամադրել Կիևին, ինչը կազմում է նրա համախառն ներքին արդյունքի մոտ 1,4%-ը։