Դանիայի կառավարությունը խորհրդականների հետ խորհրդակցություններ է անցկացրել Ուկրաինային լրացուցիչ օգնություն հատկացնելու հարցով։ Օգնության տասնչորսերորդ փաթեթը ներառում է տանկեր, ՀՕՊ միջոցներ, անօդաչու թռչող սարքեր և դրանց դեմ պայքարի միջոցներ և ավելի քան 7 միլիարդ կրոն (1,02 միլիարդ դոլար) արժողությամբ զինամթերք: Այս մասին հայտնել Է թագավորության պաշտպանության նախարարությունը։
Բացի այդ, Դանիան 1,75 մլրդ կրոն (256 մլն դոլար) է հատկացնում Կիևի կարիքների ապահովման համար պաշտպանական արդյունաբերության արտադրանքի գնման համար:
«Անհրաժեշտ է, որ ռազմական արդյունաբերության ձեռնարկություններից գնումները կատարվեն ռազմական աջակցության ոլորտում Ուկրաինայի կոնկրետ կարիքների հիման վրա։ Ուրախ եմ, որ այդքան շատ դանիական ընկերություններ աջակցում են Ուկրաինայի պաշտպանական պայքարին։ Ես անընդհատ զրուցում եմ դանիական ռազմարդյունաբերության ներկայացուցիչների հետ այն մասին, թե ինչպես լավագույնս օգտագործել տնտեսության մասշտաբն ու հզորությունը Ուկրաինային ռազմական նվիրատվությունների տեսանկյունից», - հայտարարել է պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը։
Նշվում է նաև, որ 7 միլիարդ կրոնի չափով օգնության 14-րդ փաթեթն ընդգրկում է 2023-ից 2026 թվականն ընկած ժամանակահատվածը:





























