Միացյալ Նահանգների զինված ուժերը մուտք կունենան Ֆինլանդիայի 15 բազա, հայտնում է Helsingin Sanomat-ը։
Հրատարակության տվյալներով՝ ամերիկյան բանակի համար բազաների բացումը նախատեսված է Վաշինգտոնի և Հելսինկիի միջև DCA-ի (Պաշտպանական համագործակցության համաձայնագրի) պայմաններով։
Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը նշել է, որ երկու երկրների միջև պաշտպանական համաձայնագիրը կարող է կենսական նշանակություն ունենալ ճգնաժամի դեպքում։





























