Հունգարիան չխանգարեց անդամ երկրներին որոշում կայացնել ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ, քանի որ հնարավորություն կունենա դադարեցնել գործընթացը ևս 75 անգամ, վերջնական որոշումը կայացնելու են 27 երկրների խորհրդարանները, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Վճռորոշ փաստարկն այն էր, որ Հունգարիան ոչինչ չի կորցնում, հաշվի առնելով այն, որ Ուկրաինայի անդամակցության հարցում վերջնական խոսքը պետք է ասեն 27 խորհրդարանները, այդ թվում՝ հունգարականը։ Այնպես որ, եթե մենք չենք ցանկանում, որ Ուկրաինան դառնա ԵՄ անդամ, ապա Հունգարիայի խորհրդարանը դեմ կքվեարկի դրան»,- ասել է Օրբանը՝ Kossuth ռադիոկայանի եթերում:
Նրա խոսքով՝ «մինչև բանը հասնի խորհրդարաններ, դա երկար, երկար գործընթաց է լինելու»։





























