Հնագետների միջազգային թիմը ռադիոածխաջրածնային վերլուծության օգնությամբ ցույց է տվել, որ մոնղոլական դամբարանում հայտնաբերված թամբը ամենահինն է այսօր գտնված թամբերից։
Antiquity ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակները ուսումնասիրել են «հեծյալի գերեզմանում» գտած արտեֆակտները (տղամարդու, ձիու ոսկորներ, փայտե աղեղի, հագուստի մասեր, թամբ եւ այլն)։ Քարայրը գտնվել է Մոնղոլիայի Հովդ նահանգում եւ պատկանում է մ.թ. V դարին։ Պարզվել է, որ թամբը թվագրվում է մ.թ. 267-535թթ.։
Ինչպես տեղեկացրել է Naked Science-ը, թամբը պատրաստվել է կեչուց եւ ներկվել սեւ եւ կարմիր ներկերով։ Կողքից կախված են ասպանդակները երկաթե օղակներով, որոնք ապահովել են հեծյալի կայուն դիրքը ձիավարելիս։


























