ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբին հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները