86 տարեկանում մահացել է Քուվեյթի էմիր, շեյխ Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը։
«Սգում ենք... շեյխ Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահի մահը»,- նշվել է թագավորական պալատի հայտարարությունում, որը հաղորդվել է պետական հեռուստատեսությամբ։
Շեյխ Նավաֆը երդվել է 2020թ սեպտեմբերին խորթ եղբոր՝ շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբայի մահվանից հետո, որը մահացել էր ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում։
Անցած ամիս էմիրը հոսպիտալացվել էր առողջական խնդիրների պատճառով, տեղեկացրել է KUNA պետական լրատվական գործակալությունը։





























