Աշխարհում առաջին զանգվածային արտադրության տոնածառերից մեկը, որը 1920 թվականին գնվել է 6 պենսով, աճուրդում վաճառվել է ավելի քան 3400 ֆունտ ստեռլինգով, գրում է The Guardian-ը։

Աճուրդավարն այն անվանել  է  «աշխարհի ամենահամեստ տոնածառը»․ դրա բարձրությունը 79 սմ է, ունի 25 ճյուղ, 12 հատապտուղ և վեց փոքրիկ մոմակալ:

Ծառը ամրացված է, կարմիր ներկված, պարզ դեկորատիվ տարբերանշանով փոքր փայտե հիմքի վրա:

Տոնածառը 1920 թվականին  գնել է ութամյա Դորոթի Գրանտի ընտանիքը։ Այն ծառայել է Դորոթիին մինչև նրա մահը՝ 101 տարեկան հասակում։ 2014 թվականին Գրանտի մահից հետո տոնածառը փոխանցվել է նրա դստերը՝ 84-ամյա Շիրլի Հոլին։

Ակնկալվում էր, որ այն կվաճառվեր 60-ից 80 ֆունտ ստեռլինգով, բայց ուրբաթ օրը Hansons աճուրդում վաճառվեց 3411 ֆունտ ստեռլինգով: