Ավելի քան մեկ տասնյակ մարջանային կղզիներ, որոնք նշում են Ավստրալիայի ծովային սահմանները, անհետացման վտանգի տակ են, պարզվել է ուսումնասիրության արդյունքում:

Բազմաթիվ վտանգներ, ներառյալ ծովի մակարդակի բարձրացումը, սպառնում են դրանց գոյությանը։

Դրանց անհետացումը կարող է հետևանքներ ունենալ երկրի ծովային սահմանների վրա, ասվում է հետազոտության մեջ։

Հետազոտության մեջ տրվել է  56 կղզու գնահատական՝ հիմնված որոշակի գործոնների վրա, այդ թվում՝ դրանց խոցելիությունը ջերմային ալիքների և ջրհեղեղների նկատմամբ:

Զեկույցում, որը հրապարակվել է Science of the Total Environment ամսագրում, նշվել է, որ Արևմտյան Ավստրալիայի հյուսիսարևմտյան շելֆի երեք կղզի գտնվում  է կլիմայական սպառնալիքի «շատ բարձր ռիսկի տակ»:

Քվինսլենդի ափերի մոտ՝  Կորալյան ծովի ևս 11 կղզի  գտնվում է մեծ վտանգի տակ: