Մոսկվայի  արևմտյան մասում երթուղային    ավտոբուսը բախվել է լուսացույցին, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Մոսկվայի պետավտոտեսչության մամուլի ծառայությանը։

Տուժել է ավտոբուսի չորս ուղևոր։ Նրանք տեղափոխվել են բուժհաստատություններ։

Վթարը տեղի է ունեցել Վեերնայա փողոցում՝ թիվ 20 տան մոտ։ «Նեֆազ» ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել լուսացույցին։