Ֆրանսիան կոչ է անում անհապաղ և կայուն զինադադար հաստատել Գազայի պատերազմում, կիրակի օրը հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան՝ ընդգծելով, որ Փարիզը խորապես անհանգստացած է պաղեստինյան տարածքում տիրող իրավիճակով, գրում է France 24-ը։

«Չափազանց շատ խաղաղ բնակիչներ են զոհվում», - ասել է Կոլոնան Թել Ավիվում իր իսրայելցի գործընկեր Էլի Քոենի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակման զոհերը չպետք է մոռացվեն»։