Կրասնոյարուժի շրջանի Տերեբրենո գյուղը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի  նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նախնական տեղեկություններով, գյուղի սահմանին հակառակորդի հետ փոխհրաձգություն է ընթանում։ Բոլոր համապատասխան գերատեսչությունները իրավիճակը վերահսկողության տակ են պահում, ասել է նա։

«Մի քանի գյուղերում վնասվել են էլեկտրահաղորդման գծերը։ Վթարային և օպերատիվ ծառայությունները կսկսեն վերացնել հետևանքները Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո»,- հավելել է նահանգապետը։