Միացյալ Նահանգները շարունակելու է սերտորեն համագործակցել Վիետնամի հետ, հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչն այն բանից հետո, երբ Հանոյը հայտարարել Է Չինաստանի հետ կապերի ամրապնդման մասին, այդ թվում՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում:

«Վիետնամի հետ մեր հարաբերությունները չեն վերաբերում որևէ երրորդ երկրի»,-ասել է Հանոյում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Քեմերոն Թոմաս Շահը: «Մեր սերտ համագործակցությունը վիետնամցի գործընկերների հետ տարբեր ոլորտներում, ներառյալ առողջապահությունը, կրթությունը, տեխնոլոգիաները և առևտուրը, կշարունակվի տեսանելի ապագայում»,- ավելացրել է նա՝ ի պատասխան Reuters-ի հարցերին:

Սի Ծինփինի այցից հետո հրապարակված համատեղ հռչակագրում Վիետնամը և Չինաստանը պարտավորվել են ամրապնդել համագործակցությունը անվտանգության ոլորտում, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության և  լոգիստիկայի միջև: ԱՄՆ-ը նաև աշխատում է Վիետնամի հետ պաշտպանական համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Վիետնամը և Չինաստանը նաև պայմանավորվել են ուժեղացնել հետախուզական տեղեկատվության փոխանակումը, որպեսզի թույլ չտան, որ «թշնամական ուժերն» աջակցեն զանգվածային շարժումներին, ինչպիսիք են վերջին տարիներին նախկին կոմունիստական երկրներում հեղափոխությունների հանգեցրած շարժումները: