Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Արիստոկրատ մականունով ձի է նվիրել։

«Նվեր՝ մի ձիավոր ազգից մյուս ձիավոր ազգին. Արիստոկրատ, Վերնյուս ցեղատեսակի հովատակ՝ Մեզոհեգյես ֆերմայից»,- Facebook-ում գրել է Օրբանը՝ տեղադրելով Էրդողանի ու ձիու հետ լուսանկար։

Էրդողանը երկուշաբթի պաշտոնական այցով գտնվում է Հունգարիայում։ Այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի, վարչապետ Վիկտոր Օրբանի և Հունգարիայի իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ, կմասնակցի Հունգարիա-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին։ Թուրքիայի պետության ղեկավարին կուղեկցեն նախարարների կաբինետի անդամները։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ավելի վաղ հայտնել էր, որ Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում համաձայնագիր կստորագրվի Հունգարիայի և Թուրքիայի միջև առաջնահերթ ռազմավարական գործընկերության և արտակարգ իրավիճակներում փոխադարձ օգնության հաստատման վերաբերյալ։