Երեքշաբթի առավոտյան նավթի գինը թույլ բարձրանում է նախորդ աճուրդի ակտիվ աճից հետո։

Brent մակնիշի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 78,09 դոլար, ինչը 0,14 դոլարով (0,18 տոկոս) ավելին է նախորդ աճուրդի ցուցանիշից։

WTI նավթի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդում իջել են 0,12 դոլարով (0,17 տոկոս) եւ կազմել մեկ բարելը 72,35 դոլար։ Անցած աճուրդի արդյունքներով դրանք թանկացել են 1,04 դոլարով (1,5 տոկոս)՝ մեկ բարելը 72,47 դոլար։