Ուզբեկստանի գյուղատնտեսության նախկին նախարար Ազիզ Վոիտովը գլխավոր դատախազության պահանջով կալանքի տակ է վերցվել, նրան կասկածում են պաշտոնեական լիազարությունների չարաշահման եւ հափշտակությունների մեջ, տեղեկացրել է գերագույն դատարանի մամուլի ծառայությունը։

Վոիտովը կասկածվում է հատկապես խոշոր չափերի հափշտակությունների եւ վատնումների, ինչպես նաեւ իշխանության չարաշահման մեջ։

Նա գյուղատնտեսության նախարար է աշխատել 2022թ. օգոստոսից մինչեւ 2023թ. հոկտեմբեր, այնուհետեւ այդ պաշտոնն զբաղեցրել է Իբրոհիմ Աբդուռահմոնովը։ Մինչ այդ, 2020թ. մարտից Վոիտովը եղել է ներդրումների եւ արտաքին առեւտրի առաջին փոխնախարարը։