ԱՄՆ Զինված ուժերը դիտարկում է Օկինավա կղզու Կադենա բազայում 38 F-15EX նորագույն կործանիչների մշտական տեղակայման տարբերակը։ Այս մասին տեղեկացրել է Nikkei թերթը՝ հղում կատարելով ամերիկյան ՌՕՈւ հրամանատարությանը։
Այն մտադիր է վերադառնալ մարտական ինքնաթիռների մշտական տեղակայմանը Կադենայում, որտեղից 2022թ. սկսել են 48 հնացած F-15C կործանիչների փուլային դուրսբերումը։
F-15EX կործանիչներն սկսել են արտադրվել 2020թ.։ Դրանց մշտական տեղակայումը դիտարկվում է որպես Չինաստանի զսպման ռազմավարության կարեւոր մաս, գրել է Nikkei-ին։ Նոր կործանիչները կլրացնեն անօդաչուներին, որոնք գործելու են սովորական ինքնաթիռների հետ միասին։
Կադենա բազան ԱՄՆ ՌՕՈւ ամենամեծ օբյեկտն է ԱՄՆ տարածքից դուրս։ Այն 650 կիլոմետր է հեռու Չինաստանի ափից եւ համարվում է Արեւելյան Ասիայում Պենտագոնի ամենագլխավոր հենակետերից մեկը։





























