ՀՀ կառավարությունը որդեգրել է զարգացման ռազմավարություն լեռնահանքային արդյունաբերությունում, որի համաձայն՝ կներդրվեն չափորոշիչներ արդյունաբերության հետ կապված բոլոր ոլորտներում։ Այս մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովում դեկտեմբերի 19-ին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։
Նա նշել է, որ ընկերությունները պետք է անցնեն այդ չափորոշիչների կիրառմանը։ Նրա խոսքով՝ կայուն զարգացումը եւ չափորոշիչների կիրառումը պետք է ընկնեն ինչպես ընկերությունների, այնպես էլ կառավարության աշխատանքի հիմքում։ «Չափորոշիչների կիրառումը վերաբերում է բոլոր ոլորտներին, եւ այն պետք է հանգեցնի այն բանին, որ ընկերությունները մրցակցեն ոչ միայն շահույթ ստանալու, այլեւ բնապահպանական ռիսկերի նվազեցման հարցում»,- ընդգծել է Հարությունյանը։





























